Դեռ շաբաթներ առաջ «Միսս Հայաստան» ճանաչված Հայկուհի Մաթևոսյանը հանրության կողմից շատ քննադատվեց: Հայկուհուն մեղադրում էին պլաստիկ միջամտության մեջ: Հետո համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Հայկուհին, մեղմ ասած, տուպիտ էր անում: Արուսիկ Տիգրանյանի հարցին՝ «1 կգ բամբա՞կն է ծանր, թե՞ 1 կգ երկաթը», Հայկուհին պատասխանում է․ «Իհարկե երկաթը», հետո կմկմալով հաստատում է իր ասածը: Մեր գեղեցկուհին, ճիշտ է, հետո իր հարցազրույցներում ասել էր, որ հումոր է արել, բայց դա նրան այդպես էլ չարդարացրեց:
Դե, գիտեք՝ Ինստագրամը նոր ֆունկցիա ունի՝ հարց ու պատասխանի։ Հայկուհու հետևորդներից մեկը գրել է. «Ես լսել եմ, որ դուք գերազանց եք դպրոցում սովորել: Դա ճի՞շտ է»: Մեր գեղեցկուհին էլ ի պատասխան տեղադրել է ատեստատը: Հիմա ի՞նչ եմ ուզում ասել․ կա՛մ Հայկուհին աշխարհի ամենաանհաջող հումորն է արել, կամ էլ ատեստատն ա առել: